Search
Close this search box.

Ուզբեկստանը որոշել է անդամակցել ԵԱՏՄ-ին

ՌԴ խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել Է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը որոշում Է ընդունել քննարկել ԵԱՏՄ-ին միանալու հարցը, տեղեկացնում Է РИА Новости-ն:

«Ուզբեկստանի նախագահը որոշում է ընդունել, այժմ ուսումնասիրվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը»,- հայտնել Է Մատվիենկոն: Այս հայտարարությունը Մատվիենկոն արել է Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի նախագահ Նուրդինժոն Իսմոյիլովի հետ հանդիպման ժամանակ:
Մատվիենկոն հույս է հայտնել, որ Ուզբեկստանն այս որոշումը կընդունի առանց հապաղման: Ըստ Դաշնության խորհրդի ղեկավարի, Ուզբեկստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին «մեծ գործ» կլինի: