Search
Close this search box.

Փոխհրաձգություն՝ ադրբեջանա-իրանական սահմանին, կան զոհեր

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները սպանել են 3 մարդու, հայտնում է turan.az-ը:

Սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ:

Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով երեք սահմանախախտներն էլ սպանվել են:

Սպանվածների մոտից հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ և փամփուշտներ:

Սահմանախախտների ինքնությունը ճշտվում է: