Search
Close this search box.

Նոր մանրամասներ զոհված զինվորի մասին

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։
19-ամյա Չապլին Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքից էր: Ունի 2 եղբայր, գտնվում էր հոր խմանքի տակ։ «Բոլորի կողմից հարգված, սիրված երիտասարդ էր: Սպորտով էր զբաղվում: Ունի 2 եղբայր, փոքրը դպրոցում է սովորում, մեծ եղբայրը ծառայել է բանակում: Տղաները գտնվում էին հոր խնամքի տակ: Աշխատավոր ժողովուրդ են, նորմալ պայմաններում են ապրում»:
Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի հատվածում: Տղային վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել: «Մենք գիտեինք դեպքի մասին, ասել ենք հարազատներին, այսօր էլ տանեցիներին ենք ասել: Վաղը նոր զինվորի աճյունը կտեղափոխեն գյուղ»,-  ասաց Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: