Search
Close this search box.

Փաշինյանի վրա զարմացած են. նա 250 մլն նոր վարկ է վերցնում

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։ Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում շատերը զարմացած են, որ մշտապես վարկերին դեմ արտահայտվող Փաշինյանը պարբերաբար վարկ է վերցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում