Search
Close this search box.

Շատ կուզեմ,որ գա մի օր, երբ իմ հայրենիքում օգնության կարիք ունեցողներ չլինեն. Արմինե Կոստանյան

Վեց ամիս շարունակ մոսկվաբնակ մեր հայրենակից Արմինե Կոստանյանը իր երկու որդիների հետ Երևանում նախապատրաստական աշխատանքներ էր տանում՝ կազմակերպելու համար բարեգործական մի համերգ, որի ողջ հասույթը պետք է փոխանցվեր անապահով ընտանիքների, առողջական խնդիրներ ունեցոց երեխաների ու սահմանամերձ շրջանների մանկապարտեզների համար:

Սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում համերգը կայացավ: Առաջին այցը եղավ սահմանամերձ Վարդենիսի գյուղերից մեկը: Ապա այցելություն Գորիսի մանկապարտեզ:

Գորիս համայնքի ՆՈՒՀ-երին տրամադրվեցին 80 հատ վերմակ, իսկ սոցիալապես անհապահով 10 ընտանիքներ ստացան սննդի աջակցություն: Ընտանիքի ավագ որդին՝ Արշակ Սաֆարյանն անձամբ էր այցելել համայնքի մանկապարտեզներ՝ ընտանիքի կողմից պատրաստված նվերները հանձնելու նպատակով:

Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բարերարների ընտանիքին, ցուցաբերած աջակցության համար` կարևորելով, նրանց վերաբերմունքն ու սրտացավությունը,- գրված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Գորիսի մանկապարտեզ որդու այցից հետո Մոսկվայում գտնվող Արմինե Կոստանյանը հետևյալ գրառումն էր կատարել.

Սիրելի Գորիսեցիներ, ուրախ եմ,որ իմ ընտանիքը իր փոքրիկ ներդրումը ունեցավ և կարողացավ օգնել մանկապարտեզներին և մի քանի անապահով ընտանիքներին:
Հ.Գ. Շատ կուզեմ, որ գա մի օր, երբ իմ հայրենիքում օգնության կարիք ունեցողներ չլինեն և բոլորն էլ ապրեն հավասար։


auto