Search
Close this search box.

Մասիսում 25–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհու

Սեպտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Ս.-ն Մասիսի քաղաքի 7-րդ փողոցի սկզբնամասում իր վարած BMW մակնիշի 35 ZZ 375 համարանիշի ավտմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիսի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ս. Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: