Search
Close this search box.

«Չեմ չեղարկելու իմ որոշումը». Գարիկ Սարգսյանը՝ նորաշենցիներին

«Չեմ չեղարկելու իմ որոշումը»,- դուրս գալով աշխատասենյակից՝ իրեն սպասող նորաշենցիներին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Սա Տարածքային կառավարման նախարարության նախարար Սուրեն Պապիկյանի գրությունն է: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքով: Բոլոր փաստերն ունենք, բոլորը ներկայացրել ենք համապատասխան կառույցներին, համապարփակ ուսումնասիրվել են և ոչ մի խախտում չկա»,- ասաց մարզպետը՝ ցույց տալով փաստաթուղթը. նա չցանկացավ զրուցել գյուղացիների և լրագրողների հետ:

Գյուղացիները նշեցին, որ բողոքի ակցիան շարունակելու են թե՛ Նորաշենում, և թե՛ կառավարության դիմաց: