Search
Close this search box.

Փաշինյանը ոչ մեկին չի վստահում, շփվում է միայն չորս հոգու հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները խիստ անհանգիստ են Հրայր Թովմասյանի՝ փակ-գաղտնի ռեժիմով քվեարկվելիք հրաժարականի նախագծի արդյունքների մասով: «Օրինագիծն անպայմանորեն կընդունվի, այդ հարցում կասկած չի կարող լինել, դրա համար գործընթացի մեջ ներառվեց «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստանը»՝ վերջինիս ձայներով հնարավոր բացը փակելու համար։

Հարցն «Իմ քայլի» «դեմ»-երն են. մոտ 15-20 հոգի ֆրակցիայից կարող է դեմ քվեարկեն, ինչն իշխանությունների համար շատ վիրավորական է, բայց քանի որ քվեարկությունը փակ-գաղտնի է, ապացույցներ չեն ունենա, ուստի հատ-հատ բոլորիս կանչում են` ինստրուկտաժ անում, ում` ինչպես։ Մեկին` ուժով, մյուսին՝ սիրով, երրորդին՝ հաթաթայով, որ անպայման պետք է կողմ քվեարկել, որովհետեւ թիմի թասիբի, պատվի հարց է։

Ընդ որում, «դեմ»-երը ոչ էնքան Հրայր Թովմասյանով, որքան թիմակիցների կամ վարչապետի հետ հարաբերություններով են պայմանավորված։ Ինստրուկտաժն իրականացնում են Տիգրան Ավինյանը, Էդուարդ Աղաջանյանը։ Մշակվողների մեջ են Վարազդատ Կարապետյանը, Զոլյանը, Երջանիկը, Սոֆյան, Լիլիթը` Ստեփանյան, Աղազարյան Հովիկը։ Վերջինիս կանչել-ասել են` այլեւս չխոսես, ձեն-ծպտունդ չլսվի, լուռ նստի տեղդ»:

Ի դեպ, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է մի շարք գործընկերների «էսէմէս»-ներին չպատասխանել՝ շփվում է միայն Մակունցի, Ռուբինյանի, Սիմիդյանի, Մխիթարի հետ. «Ոչ մեկին չի վստահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում