Search
Close this search box.

«Իրավունք». Նիկոլը չի կարողանում Սասունից ազատվել. ինչն է նրան հետ պահում

«Իրավունք» թերթը գրում է. «Համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրների, իշխանության վերնախավում թեեւ լրջորեն քննարկվում է Սասուն Միքայլեյանի հարցը, սակայն վերջնական որոշում չկա: Նիկոլը, իհարկե, կցանկանար ցուցադրաբար պատժել Սասունին, մինչեւ իսկ՝ նրանից ազատվել: Եվ պատճառն ամենեւին էլ միայն Վանեցյանի հետ կապված նրա հայտարարությունը չէ:

Բանն այն է, որ Սասունն այս էլ որերորդ անգամ հանդես է գալիս անկախ ֆիգուրայի դիրքերից, որը Նիկոլի համար լուրջ խնդիր է մի քանի առումով:

Նախ,վերնախավում ոմանք պարբերաբար փորձում են կրկնօրինակել Սասունին, այսինքն նրա ցուցադրական անկախությունը դարձել է վարակիչ: Երկրորդ, Վանեցյանի հետ կապված պատմությամբ Սասունը ցույց տվեց, որ անհրաժեշտությանդ եպքում կարող է ուղղակիորեն Նիկոլին էլ դեմ գնալ՝ անկախ դրա հետեւանքներից:

Եվ վերջապես, Նիկոլն արդեն փոշմանել է, որ համաձայնեց ԵԿՄ-ն տալ Սասունին եւ ոչ թե Արամ Զավենիչին: Սասունը մտավախություն է առաջացնում, որ կուլմինացիայի պահերին հարց է, թե ԵԿՄ-ն կենթարկվի՞ Նիկոլի հրամաններին:

Սակայն այս ամենով հանդերձ, Նիկոլը դեռ զգուշանում է գնալ Սասունից ազատվելու ճանապարհով: Սովորական մեթոդներով՝ Սասունի գլխին քրգործ կախելով, նրան վտարելը հերթական մեծ աղմուկը կառաջացնի: Հենց այնպես նրան իշխող կուսակցությունից հեռացնելու դեպքում էլ Սասունն ԱԺ-ում իր փոքրիկ, բայց ամուր խմբով պարզապես կառանձնանա՝ ձեռքին ունենալով նաեւ ԵԿՄ-ն, որտեղ նոր իշխանափոխություն այս պահին անել գործնականում, հնարավոր չէ, քանի որ այնտեղ բացի 1-2 «ականներից», հիմնականում Սասունի կողմնակիցներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում