Search
Close this search box.

Թափուր աշխատատեղեր հարկադիրում

Թափուր պաշտոնի անվանումը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողներ: Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների ապահովում, ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի № 926-Ն և 2015թ. հոկտեմբերի 15-ի № 1177-Ն որոշումներով սահմանված մասնագիտական կրթություն։

Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Հալաբյան 41Ա, հեռ.՝ 010-34-15-66)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, 2019թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը։ Մրցույթը կանցկացվի 2019թ. նոյեմբերի 26-ին, ժամը` 10:00-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում։