Search
Close this search box.

ՖՈՏՈ. 1 զոհ, 14 վիրավոր. ՊԱԶ ավտոբուսը մխրճվել է վթարի ենթարկված ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթի մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր — Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում մխրճվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթի մեջ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 14 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Թալինի և Արմավիրի բժշկական կենտրոններ, որոնցից մի մասին էլ տեղափոխում են Երևանի տաբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Հ. Գալստյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությմամբ, սակայն քննությունը պետք է վարի զինվորական քննչական վարչությունը: Դեպքի վայրում են գտնվում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:

Ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև ՊԱԶ-ի՝ ԿԱՄԱԶ-ին բախվելը, բախում է տեղի ունեցել ԿԱՄԱԶ-ի և ԶԻԼ մակնիշի բեռնատարի միջև, ու մինչ վթարի վայր պետք է ժամանեին ռազմական ոստիկանության ծառայողները, ՊԱԶ-ը, որը Արագածավան գյուղի բնակիչներին է տեղափոխելիս եղել, մխրճվել է ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթի մեջ: