Search
Close this search box.

Սամվել Գասպարյանն ԱԱ-ի փոքր բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը (102 կգ) աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:  Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշում Հայաստանից Սամվել Գասպարյան պոկում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 171 կգ, երկրորդին` 175 կգ և երրորդին` 178 կգ: Գյումրեցի ծանրորդը այս ձևում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությանը Գասպարյանը գլխավերևում պահեց 212 կգ, սակայն 216 կգ մոտեցման ժամանակ վնասեց ոտքի մկանը և չբարձրացրեց պատվիրված քաշը: Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանն աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը: