Search
Close this search box.

«Արարատ-Արմենիան» 3:2 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտ»-ին՝ նվաճելով Հայաստանի Սուպերգավաթը

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» վիճարկեցին Հայաստանի Սուպերգավաթը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ:

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին: «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանը 3 րոպե անց հավասարեցրեց հաշիվը: «Ալաշկերտին» 65-րդ րոպեին կրկին առաջ մղեց Միհրան Մանասյանը: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 21-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հոլանդացի հարձակվող Լիմա Մալիսոնը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի Սուպերգավաթ

«Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ»՝ 3:2

Արմեն Նահապետյան, 27, Լիմա Մալիսոն, 111′ – Գուստավո Մարմենտինի, 24, Միհրան Մանասյան, 65