Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ FOX LA-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ թեմաների, FOX LA-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Արցախի խնդրի մասին՝ կրկնելով նախկինում հնչեցրած իր հայտարարությունը.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած բանաձևը, ըստ որի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես ՀՀ առաջին առաջնորդն եմ, որն ասում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում, սակայն դա կարևոր է հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այժմ ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ եթե իր ադրբեջանցի գործընկերն ընդունի այդ բանաձևը, բավականին մոտ կլինեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: