Search
Close this search box.

Մանրամասներ՝ շփման գծից Ադրբեջանցի զոհվածի դին դուրս բերելու գործընթացից

Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից, ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը. «Երեկ կողմերի խնդրանքով և  համաձայնությամբ ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,- ավելացրել է Է. Մուսայելյանը:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին ևս հաստատել է այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դիվերսիոն ներթափանցման կասեցման մասին, որի ժամանակ զոհվել էր ադրբեջանցի զինծառայող։ Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu):