Search
Close this search box.

«Լարս»-ում կուտակումները տեխնիկական բնույթ ունեն․ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։

Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով՝ անցակետի ռուսական հատվածում Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։

ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով»։