Search
Close this search box.

Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը

Ուկրաինայի Զապորոժյե շրջանի հայ համայնքի նախաձեռնությամբ Մայակովսկու հրապարակում նշվել է Հայաստանի Անկախության օրը: Յուրաքանչյուր ոք կարող էր գալ, հայերեն գրել իր անունը եռագույն թղթե սրտերի վրա և փակցնել Հայաստանի դրոշի գույներով պատկերված քարտեզին: Ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացի երկրին մաղթում էր խաղաղություն, զարգացում և բարգավաճում:

1991-ի սեպտեեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը քվեարկեց համապետական ​​հանրաքվեն:

Այդ օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ ժողովուրդն անցկացրեց իր հանրաքվեն՝ Խորհրդային Միությունից անջատվելու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: Քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը հարցին պատասխանել է «այո»:

Երկու օր անց ՝ սեպտեմբերի 23-ին, հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: