Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta մակնիշի 81 TD 881 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 50 XX 220 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։