Search
Close this search box.

«Երազելը լավ բան է. երևի ոգևորվել է». Դավիթ Տոնոյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՊՆ-ին

«Երազելը լավ բան է, երևի ոգևորվել է: Ես իմ հայտարարությունից հետո՝ մեր զինված ուժերի կիրառման և մեր մտադրությունների հետ կապված, այլևս այլ ասելիք չունեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Եվ դա կլինի առաջիկայում: Նա այդ հայտարարությունն արել էր՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ժպիտով է ընդունել հարևան երկրի՝ իր պաշտոնակցի խոսքերը, իսկ հարցին, թե պատրա՞ստ ենք մենք նրա մարտահրավերին, կարճ նկատեց. «Զարմանում եմ, որ կասկածում եք»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:
«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ո՛չ»,- հայտարարել է Հասանովը՝ տեղական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նաև հայտարարել է, որ Հայաստանը միայն «դատարկ խոսում է, քանի որ Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»: