Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Սեպտեմբերի 17-ին` ժամը 19:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 60-րդ կմ-ին այրվում է կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 20:44-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և մոտ 400 քմ խոտածածկույթ: