Search
Close this search box.

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում՝ շնորհակալություն հայտնելով հայրենակիցներին աջակցության համար: Ղազախստանի մայրքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկը կողոսկրի կոտրվածքի պատճառով սեպտեմբերի 16-ին չկարողացավ մասնակցել չեմպիոնի կոչման համար եզրափակիչ գոտեմարտին:

«Հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր որակավորման փուլից. եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը պայքարից դուրս էր թողել Բելառուսը ներկայացնող Հրաբովիկին (1/32, 5-0), Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենին (1/16, 10-0), թուրք Ջենկ Իլդեմին (1/8, 4-2), իրանցի Մոհամադհադի Սարավիին (1/4, 4-3), վրացի Գեորգի Մելիային (1/2, 3-1): Եզրափակչում նրա մրցակիցը ռուս Մուսա Եվլոևն էր, որն էլ առանց գոտեմարտելու պարգևատրվեց ոսկե մեդալով: Ալեքսանյանը ստացավ արծաթե մեդալը: