Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի շուրջ պտտվող լուրերի մասին

Չկա այդպիսի բան, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հարցին, թե որևիցե քննարկում չի եղել վարչապետի հետ այդ կապակցությամբ, Տոնոյանը պատասխանեց․ «Որևիցե քննարկում չի եղել»։

Դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել։

Հարցին, թե լուրեր են տարածվել, որ տարաձայնություների հետևանք է Վանեցյանի հրաժարականը, այդ կապակցությամբ նա ի՞նչ է կարծում, Տոնոյանը պատասխանեց, որ կարծում է առանց տարաձայնությունների չի լինում հրաժարական։

Դիտարկմանը, թե նա տարաձայնություններ ունի՞ վարչապետի հետ, Տոնոյանը պատասախանեց․ «Ոչ, չեն կարող լինել տարաձայնություններ: Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում»: