Search
Close this search box.

Վանեցյանը՝ իր հրաժարականի ու հետագա անելիքների մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել իր հրաժարականն ու հնչեցրած հայտարարությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ հրաժարականի տեքստն անպայման առաջիկայում կմեկնաբանի, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: «Երբ ես ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշումը, ես չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ:

Հրաժարականի մասին ես խոսել եմ իմ ընտանիքի` կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ, տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը: Այն շատ մտածված էր և հստակ»,- ասաց Վանեցյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը նշեց, որ այժմ իր համար կարևորագույն հարցը ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն են: «Ես քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, և մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին երկու շատ վճռորոշ խաղեր, որոնցում հաջողության հասնելու դեպքում մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա հայտնվելու Եվրոպայի առաջնությունում: Ինձ համար ամենակարևոր հարցն այս պահին դա է»,- նշեց նա: