Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 23-ամյա վարորդը BMW-ով Աշտարակում բախվել է խանութի պատին և կողաշրջվել. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 05։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Զազյանը իր վարած BMW մակնիշի 29 XX 299 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 132 հասցեում գտնվող խանութի պատի մոտ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Դ. Զազյանն ու նրա ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գագիկ Պռոշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել և սահմանազատել տարածքը։