Search
Close this search box.

Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից

«Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից:

Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները:

Ավտոարշավորդը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հեռացել է Ֆրանսիայից:

Օրեր առաջ գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի հետևանքով մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել էին: