Search
Close this search box.

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց սեպտեմբերի 13-ին ազատ է արձակվել: Նշենք, որ խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացրել էին նրա պաշտպանները՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, դատարանն էլ որոշել է 20 միլիոն դրամի գրավ կիրառել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին դատարանը բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ալեքսանդր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռևս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար: