Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում արջը կրկեսային ներկայացման ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Սիկտիվկար քաղաքի կրկեսում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, ելույթի ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը վախեցրել է ոչ միայն դահլիճում ներկա երեխաներին, այլ նաև մեծահասակներին:
Դեպքի ականատեսներից մեկը հասցրել է նկարահանել տեղի ունեցածը: Նրա խոսքերով՝ ինչ-որ պահի կենդանին հրաժարվեց ենթարկվել վարժեցնողին և հարձակում գործեց, սակայն փայտով հարված ստանալուց հետո հանգստացել է և շարունակել ելույթը:

https://youtu.be/exf6MI56JTg