Search
Close this search box.

Հայաստանն ազատ է արձակել ռուսական հատուկ ծառայության աշխատակցի սպանության մեջ կասկածվողին․ Росбалт

Հայաստանի իշխանություններն ազատ են արձակել մերձմոսկովյան «Բիր Հաուս» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Օհանյանին, որի հանդեպ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել, կապված այդ ռեստորանի մոտ նախկին հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի հետաքննության հետ։ Այս մասին հայտնում է Росбалт-ը։

Ըստ հրապարակման, քանի որ Օհանյանը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի, ապա այդ հանցագործության հետ կապ ունենալ-չունենալու հարցերը պարզվելու է ոչ թե Մոսկվայում, այլ՝ Երեւանում։ Սակայն, այն բանից հետո, ինչ կասկածյալը անազատության մեջ անցկացրել է հնարավոր առավելագույն ժամկետը՝ 40 օրը, նրան ազատ են արձակել։

Նախաքննության ավարտից հետո Քննչական կոմիտեն կարող է Օհանյանի հետ կապված նյութերը առանձին վարույթով ուղարկել Երեւան, եւ դրանք կքննվեն արդեն Հայաստանում։ Օհանյանը, Երեւանում հարցաքննության ժամանակ իր մեղավորությունը հերքել է։