Search
Close this search box.

ՊՆ–ի կամազն ու Mitsubishi–ն իրար են բախվել. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141.5 կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 34-ամա Գարիկ Բ-ի վարած Mitsubishi մակնիշի 108 AF 61 համարանիշի և ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող՝ 20-ամյա Վահե Մ-ի վարած КамАЗ մակնիշի ՊՆ 8161 Շ համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Գագիկ Է-ն «ոտքի սալջարդ» ախտորոշմամբ տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վայքի հիվանդանոցի բժիշկների կողմից։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։