Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կասկադյորական վթար Երևանում. 19-ամյա վարորդը Նիվայով մխրճվել է բնակելի տան մեջ. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Հարություն Արշակյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 02 RM 011 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում մխրճվել է բնակելի տան մեջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով տան պատն ու տանիքի որոշ հատված փլուզվել է։