Search
Close this search box.

Մայրը մահացել է իր փոքր դստեր չարաճճիության պատճառով

Բելառուսի Ստարոե սելո գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Իր ծննդյան 21-րդ տարեդարձի օրը 2 երեխաների մայրը մահացել է իր փոքր դստեր անմեղ չարաճճիության պատճառով, գրում է Daily Mail-ը:

Մայրը փորձել է BMW-ի առջևի նստատեղի պատուհանից հանել իր երկու տարեկան դստերը: Բայց երեխան պատահաբար սեղմել է պատուհանների բարձրացման կոճակը և պատուհանն սկսել է բարձրանալ: Երիտասարդ մոր պարանոցը ուժգին սեղմվել է, նրան անգիտակից վիճակում հայտնաբերել է ամուսինը:

Վերջինը կոտրել է պատուհանը, կնոջը հասցրել հիվանդանոց, բայց արդեն շատ ուշ է եղել: Զարկերակների սեղմումից նրա ուղեղը վնասվել էր, 8 օր անգիտակից վիճակում մնալուց հետո նա մահացել է:
Զույգը երկու երեխա ունի: