Search
Close this search box.

Տավուշում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել

Տավուշի մարզի գյուղերից մեկում ՝ անասնագոմում, պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։

Ավելի վաղ Armeniasputnik.am-ը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում ՝առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: