Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չարենցավանում իր ծննդյան օրը ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացած 22-ամյա տղան վերջերս էր վերադարձել Հայաստան

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական՝ պարզելու համար, թե BMW X5-ը ինչպիսի արագություն է ունեցել, երբ բախվել է КамАЗ-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախումից հետո անմիջապես հրդեհ էր բռնկվել և կրակը տեսանելի է եղել անգամ 200-300 մետր հեռավորությունից, և միայն հրշեջները կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերել էին վարորդի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Արզումանյանի մոխրացած դին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։