Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե բռնություն լինի, մենք ժողովրդի կողքին ենք». Գագիկ Ծառուկյանը՝ Ամուլսարին առնչվող ակցիաների մասին

«Դուք երևի ճիշտ չեք ընկալել իմ պատասխանը, ոչ թե ակցիային ենք մասնակցելու: Մենք ժողովրդի կողքին ենք լինելու, որպեսզի խախտումներ չլինեն, բռնություններ չլինեն: Այդ դեպքում ԲՀԿ պատգամավորները կլինեն ժողովրդի կողքին: Մենք չենք ասել՝ պիտի մասնակցենք քայլերթին, մենք ասել ենք, որ եթե բռնություն լինի, անմիջապես կտեսնեք, որ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը կլինեն ժողովրդի կողքին»,- սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինքը Ամուլսարի շահագործման հարցով ե՞րբ է միանալու ժողովրդին:

Պատասխանելով վերջին օրերին շրջանառվող նոր ընդդիմադիր բևեռի հնարավոր ձևավորման և վերաբերյալ հարցին, Գ. Ծառուկյանն ասաց, որ ամեն ոք իրավունք ունի կուսակցություն բացելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու:

«Դա կախված է իր ապրածից, իր գործունեությունից և ժողովրդի մոտ վստահությունից: Այնպես չէ, որ այսօր արթնացավ ու դարձավ քաղաքական գործիչ կամ մրցակից:

Իսկ թե արտախորհրդարանական ընդդիմությունը կարո՞ղ է իրենց մրցակից լինել, Գ. Ծառուկյանը նկատեց.«Կարող եք ժողովրդին հարցնել, մենք ինքնագովազդով չենք զբաղվում»:

Այն հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է հեղափոխությունը հեղափոխականներից պաշտպանելու անհրաժեշտություն, ինչի մասին ասել էր Արման Բաբաջանյանը, ԲՀԿ առաջնորդը նշեց. «Ես ոչ մի բան էլ չեմ տեսնում: Ամեն մարդ ասում է իր կարծիքը».-ամփոփեց ԱԺ պատգամավորը: