Search
Close this search box.

«Եթե իրավունք ունենք «դոշակի տակ պահած» փողը գտնել, պիտի իրավունք ունենանք նաև հաշվեհամարին պահածը գտնելու». ՀՀ վարչապետ

Այսօր Կառավարությունն ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ ասաց. «Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է այլ մարդու անունով, նրա հետ կապված իրավական պրիտենզիաներ չկան: Գույքը վաճառվել է, իմացել ենք, որ վաճառվելու է, գումարը հանվելու է դուրս, իմացել ենք, որ՝ այ, հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ կա՛մ պիտի շատ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը իրավական առումով դժվար կլիներ տալ, կա՛մ լուռ հետևեինք, ոնց են թալանվածը թաքցնում»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ եթե այդ գործարքն անկանխիկ՝ բանկային եղանակով է կատարվել, բացահայտվում է, իսկ եթե կանխիկ եղանակով է արվել, ապա ի՞նչ իստիտուցիոնալ լուծում է տրվելու:

«Իմ ասած դեպքը եթե բացահայտեինք՝ դրան պարզ բացահայտում կա. պետավտոտեսուչը կանգնեցնում է այն ֆուռը, որ տեղափոխվում է, և այդպես բացահայտվում է»,- Գրիգորյանին արձագանքեց Փաշինյանը՝ կատակելով, թե պետք է ՃՈ-ին հակակոռուպցիոն գործառույթներ տալ:
Վարչապետի խոսքով՝ եթե օրենքով իրավասու են գնալ, «դոշակի տակ պահած» գումարը գտնել, պետք է իրավասություն ունենան նաև հաշվեհամարին պահածը գտնելու: