Search
Close this search box.

Ինչու է ԱԺ-ն հետ կանչում ապօրինի ազատված աշխատակիցներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակիցներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենեւին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը եւ որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատակիցները կարող են օգտակար լինել:

ԱԺ նոր ղեկավարությունը ուղղակի որոշել է այս մարդկանց քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում հրաժեշտ տալ. հետ կանչված աշխատակիցներին այնպիսի չնչին աշխատավարձ են առաջարկում, որ նրանք իրենք են հրաժարվում աշխատել նման պայմաններով: Մի խոսքով, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ոչ թե գրպաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում