Search
Close this search box.

ՖՈՏՈ.  Սիրուշոն` հարսի շորով ու Լևոն Քոչարյանի մասին. «Նրա ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»

Երգչուհի Սիրուշոն, ով վերջերս ներկայացրել է իր հարսանեկան հավաքածուն, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով

«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»:

Գրառմանը կից երգչուհին ավելացրել է հետևյալ հեշթեգները՝ #ՄիասինՈւժեղ #ԻնեղութեանևԻՓորձութեան: