Search
Close this search box.

Կորած 15-ամյա աղջնակի մահվան պատճառը հայտնի է. դին գտել է նրա 16-ամյա եղբայրը

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա էր կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Վերջինիս դին քիչ առաջ գտնվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջն ընկած հատվածում։

armdaily.am հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ այժմ սպասում են դատաբժշկին. «Երեխայի դին քիչ առաջ ենք գտել, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան։ Դե երեխան առողջական խնդիր ուներ, նախնական վարկածով երեխան տանից դուրս է եկել, մոլորվել է, ծաղիկներ է հավաքել, քանի որ դիակի կողքը ծաղիկներ կան հավաքած, գիշերը հորդառատ անձրև է եկել, երեխան հավանաբար մահացել է անձրևից ու վախից»։

Հարցին՝ ընտանիքի անդամները տեղյա՞կ են արդեն՝ Ավետյանը պատասխանեց. «Արդեն ծնողներին ասել ենք, իսկ աղջնակի եղբայրը, ով 16 տարեկան է, մեզ հետ մասնակցում էր որոնողական աշխատանքներին և անձամբ է դին տեսել»։

Ավետյանը նաև նշեց, որ ընտանիքը սոցիալական խնդիր ունի, ապրում են գյուղի աշխատանքով, աղջնակը մեկ եղբայր ունի։

armdaily.am

Տեսանյութը՝ այստեղ