Search
Close this search box.

Հայտնաբերվել է անհայտ կորած 15-ամյա աղջկա դին

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակել են 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։

Նախօրեին որոնողական աշխատանքներում օգտագործվել էր դրոն, իսկ նհաջորդ օրը որոնողական աշխատանքները կատարվել էին մի քանի կիլոմետր շառավղով, որտեղ կային խոտի դեզեր, ջրատարներ, ջրախողովակներ, անգամ ստուգվել էին այն սեփական տները, որտեղ մարդիկ չէին բնակվում:

Ոստիկանները հայտնաբերել էին տների սեփականատերերին, հեռախոսով կապ հաստատել ու խնդրել էին՝ տերերը կամ նրանց բարեկամները ժամանեն գյուղ, որպեսզի հնարավոր լինր առանց արտաքին միջամտության տան ներսում ստուգումներ կատարել:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 08:30-ից Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները վերսկսվել էին: