Search
Close this search box.

Բնական բաղադրիչներով պրեպարատներ. առողջ ընտանիք

Բոլորս էլ գիտենք, որ առողջությունը պահպանելն ավելի հեշտ է, քան բուժելը: Մեր օրգանիզմը պարբերաբար հավելյալ միկրոէլեմենտների և վիտամինների կարիք է ունենում, և եթե ժամանակին չենք լրացնում դրանք, ապա բախվում ենք առողջական խնդիրների  հետ: Այդ կարևորագույն հարցում մեզ օգնության է գալիս ԻՄՄՈՒՆՈՖԱՐՄ ընկերությունը, որը ներկայացնում  է  ամբողջ ընտանիքի առողջության պահպանման բնական բանաձև` օգտակար հավելումներ սննդակարգում: Դրանք  ողջ աշխարհում իրենց թերապևտիկ էֆեկտիվության  և օրգանիզմի կողմից հեշտ  յուրացման շնորհիվ  հայտնի` գերմանական VitanePharma, չեխական Dr. Muller,  լատվիական Solepharm և իտալական LogusPharma ընկերությունների պրեպարատներն են, որոնք անվնաս են, քանի որ արտադրանքի հիմքում բույսեր են, ծաղիկներ ու բնական յուղեր: Բնական բաղադրիչիներ պարունակող այս սննդային հավելումները բաց են թողնվում առանց դեղատոմսի և վաճառվում են բոլոր դեղատներում: Պրեպարատներն արտադրվում են GMP՝ Good Manufacturing Practice միջազգային ստանդարտներով, ինչն էլ  արտադրանքի բարձր որակի երաշխիքն է:

Գաստրոէնտերոլոգիա, գինեկոլոգիա, թոքաբանություն, ընդանուր թերապիա և մանկաբուժություն. ահա այն լայն սպեկտորը, որը ներկայացնում է «Իմմունոֆարմ» ընկերությունը:

Վիտամինները կենսական նշանակություն ունեն մեր համար, սակայն ժամանակի ընթացքում դրանք դուրս են գալիս օրգանիզմից, իսկ սննդի միջոցով չեն լրացվում: «Իմմունոֆարմը»  ներկայացնում է CalciCare միկրոէլեմենտները մեծերի և փոքրերի համար: Կալցիումի կարիք ունեն հատկապես հղի կանայք, կերակրող մայրերն ու ակտիվ աճի շրջանում գտնվող երեխաները: Իսկ տարեց մարդկանց մոտ կալցիումի անբավարարությունը հաճախ առաջացնում է օստեոպորոզ: 50- 55 տարեկանից հետո օրգանիզմը սկսում է ինտենսիվորեն կալցիում կորցնել, և եթե երկար ժամանակ անտեսվում է այս խնդիրը, ապա  վնասվում են ոչ միայն ատամները, մաշկը, մազերը և եղունգները, այլև մեծանում է լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկը, անգամ նվազում կյանքի տևողությունը: Առողջ իմունային համակարգ  ունենալու համար, ձեր օրգանիզմի կալցիումի պակասը կօգնի լրացնել CalciCare-ը` դեղահատերի միջոցով, որոնք բաց են թողնվում առանց դեղատոմսի:

 

Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ իր երեխան առողջ լինի, իսկ առանց վիտամինների և օգտակար տարրերի դա հնարավոր չէ:  Փոքրիկների օրգանիզմում A, C, D վիտամինների պակասը կարող եք լրացնել «Իմմունոֆարմ» ընկերության առաջարկած, 0-10 տարեկան երեխաների համար նախատեսված «Kids plus» վիտամինային կոմպլեքսով: Պրեպարատը` հաճախակի հիվանդացող երեխաների համար է, քանի որ բարձրացնում է իմունիտետը, և այն փոքրիկների` ովքեր քաշով, հասակով և մտավոր ունակություններով զիջում են հասակակիցներին: «Kids plus»  բնական բաղադրիչներ պարունակող վիտամինային կոմպլեքսը ներկայացված է բոլոր դեղատներում: Այն   հեշտ է և հարմար կիրառության մեջ` ունի չափիչ կափարիչ-կաթոցիկներ (պիպետկա), որի մեջ էլ  միանգամից հավաքվում են կաթիլները: «Kids plus»-ը կօգնի  ձեզ առողջ բալիկ մեծացնելու հարցում:

Անհանգիստ, լացող բալիկ և շփոթված մայրիկ. ծանոթ իրավիճակ նորածին ունեցող ընտանիքում: Գրեթե միշտ պատճառը նույնն է`գազիկներ: Աղեխիթերը կամ գազիկները արտահայտվում են առողջ նորածնի մոտ հաճախակի կրկնվող երկարատև և ուժեղ լացի էպիզոդներով, որոնք սովորաբար սկսվում են երեկոյան կամ գիշերային ժամերին: «Իմմունոֆարմ» ընկերությունը հայկական շուկա է ներմուծել ԿոլիկԻզ (ColicEz) բնական  պրեպարատը, որը գազիկների վերացման բոլոր հայտնի միջոցների եզակի համադրություն է. ColicEzի բաղադրիչներն են սիմետիկոնը, սամիթի և ֆենխելի յուղերը, որոնք նպաստում են աղիքների կծկողականության ֆունկցիայի բարձրացմանը, ինչի շնորհիվ գազիկներն ավելի հեշտ են դուրս գալիս փոքրիկի օրգանիզմից: Գազիկների համար նախատեսված ColicEz բնական պրեպարատը կարելի է օգտագործել երեխայի ծննդյան առաջին իսկ օրվանից: ColicEzը արդյունավետ միջոց է  և’ աղիքների կծկողականության դիսֆունկցիայի, և’  փորկապության դեպքում: ColicEz  բնական պրեպարատը կարող է նաև մայրիկն օգտագործել` ֆենխելը խթանում է կաթնարտադրությունը:

Իսկ երբ երեխաները սկսում են  դպրոց հաճախել և բողոքել գլխացավերից ու գլխապտույտից` մասնավորապես տնային առաջադրանքները կատարելու ժամանակ, ծնողները կարծում են, որ երեխան խուսափում է դասերը սովորել և պատճառ է փնտրում: Սակայն,  սրանք տեսողական խնդիրների նախանշաններ են, որոնք առաջանում  են  աչքերի գերլարումից: «Իմմունոֆարմը» ներկայացնում է գերմանական արտադրության TRIVISION  բնական դեղապատիճը` նախատեսված 12 տարեկանից բարձր մարդկանց համար:  Բնական հակաօքսիդանտներ` լյուտեին և զեաքսանտին, բետա- կարոտին, ձկան յուղ, հապալասենու պտուղների հանուկ, վիտամիններ B1, B2, B6, B12, C, E, ցինկ, ֆոլաթթու. տեսողության համար անհրաժեշտ այս բոլոր վիտամինները զետեղված են TRIVISION բնական դեղահատի մեկ պատիճում: Պրեպարատը պահպանում է աչքը, սնուցում,  լավացնում արյան շրջանառությունը: Այն հարմար է ինչպես աչքերի հոգնածությունը, կարմրությունը, չորությունը անցկացնելու, այնպես էլ տեսողական տարբեր խնդիրներ ունեցող անձանց և հետվիրահատական շրջանում ապաքինման պրոցեսն արագացնելու համար: Այնպես որ, մի անտեսեք երեխայի բողոքը և, ինչու չէ, օգտագործեք նաև դուք, աչքի լույսը` աչքի լույսի պես պահելու համար:

Ի դեպ, «Իմմունոֆարմ» ընկերության առաջարկած` բնական բաղադրիչներ պարունակող այս  պրեպարատները բավական մատչելի են, ներկայացված են բոլոր դեղատներում և վաճառվում են առանց դեղատոմսի: