Search
Close this search box.

Ինչ անբուժելի հիվանդությամբ է տառապում Քիմ Քարդաշյանը

Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդամբ է տառապում38-ամյա Քիմ Քարդաշյանին ցավալի ախտորոշում են տվել՝ համակարգային կարմիր գայլախտ: Այս մասին նա խոստովանել է իրենց ընտանեկան Keeping Up With The Kardashians հեռուստաշոուի ժամանակ: Մորը՝ Քրիս Ջեներին Քիմը պատմել է, որ որ ձեռքերը թմրում են, հոդերը ուռչում են ու քոր գալիս։ «Ես առավոտյան արթնացա, ձեռքերս թմրել էին։ Դրանք ինձ չէին ենթարկվում։ Ես չէի կարողանում վերցնել ատամի խոզանակը, չէի կարողանում կոճկել կրծկալը։ Դա սարսափելի էր»,- ասել է Քիմը։

Մայրը դստերը խորհուրդ է տվել անալիզներ հանձնել։ Անալիզների պատասխաններն էլ հաստատել են գայլախտի առկայությունը: «Ես զգում եմ, որ կարծես մաս-մաս եմ լինում: Կարծես իմ ոսկրերում ինչ-որ մեկը կա»,- առողջական խնդիրներից դժգոհել է Քիմը:

Հավելենք, որ համակարգային կարմիր գայլախտն անբուժելի հիվանդություն է, որի ախտանշաններն են՝ ցան դեմքին, հոդացավեր, շնչահեղձություն կամ ցավ կրծքավանդակում, երիկամների, նյարդային խնդիրներ, հոգնածություն, քաշի անբացատրելի կորուստ և անեմիա։