Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի: Հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում: Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:

Ու որպեսզի տոնը չհեռանա Երևանից և մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիներն ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:

Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը»: