Search
Close this search box.

Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը

Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:

Ըստ նախնական պաշտոնական տվյալների՝ Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, ով ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում՝ Արեգ Ավագյանը (3125 ձայն), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059 ձայն), 5-րդ տեղում՝ Արայիկ Ավանեսյանը (2108 ձայն):

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 415 և համայքի ավագանու 2573 թեկնածուներ: