Search
Close this search box.

ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել՝ ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին

Ռուսական «Ինտերֆաքս»-ն  հայտնել էր, որ ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: ՀՀ ոստիկանությունից հաստատել են, որ ՌԴ-ից  նման գրություն ստացվել է

«Ինտերֆաքս»-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր. «2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»:

Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը 2008-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարարը, նա «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ: Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սահմանադրական կարգի տապալում: