Search
Close this search box.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է մամուլի հրապարակումը, թե Հակոբյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հյակ Սարգսյանին ասել է՝ «Դու ըն­դա­մե­նը Նի­կո­լի շի­շը բռ­նողն ես ե­ղել»:

Աննա Հակոբյանի խոսնակը գրել է.

Հ Ե Ր Ք ՈՒ Մ

Հարգելի՜ գործընկերներ,
Խնդրում եմ Ձեզ զերծ մնալ սուտ և բամբասանք պարունակող լուրեր տարածելուց և արտատպելուց։ Պաշտոնապես հերքում եմ Իրատես թերթում հրապարակված և բազմաթիվ լրատվական կայքերում արտատպված այս տեղեկությունը։