Search
Close this search box.

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ArmԼife.am-ի տեղեկություններով՝  հրաժարականի դիմում է ներկայացրել Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ըստ մեր աղբյուրների՝ վերջին օրերին նա խիստ անտրամադիր է եղել և անգամ չի ցանկացել շփվել քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ Վարդան Ղալումյանը Իջևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր դեռևս 2011 թվականից, իսկ վերջերս նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: