Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մուլտի գրուպ»-ի վերջին 2 տարվա ահռելի ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերում

«Մուլտի գրուպ» կոնցեռնը լայն թափով շարունակում է տնտեսության զարգացմանն ուղղված խոշորամասշտաբ ծրագրերը: Հսկայածավալ ներդրումներ՝ տարբեր ոլորտներում և Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, հազարավոր աշխատատեղեր: Էլ ավելի մեծ թափ հաղորդելով դեռևս 20 տարի առաջ սկսած գործունեությանը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը միայն վերջին երկու տարում հսկայածավալ ներդրումներ է իրականացրել մեր երկրի տարբեր ոլորտներում՝ իր առջև ունենալով մեկ նպատակ. ունենալ հզոր երկիր, նպաստել տնտեսության զարգացմանը, ստեղծել նոր աշխատատեղեր: