Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները մտադրություն չունեն փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Ավելին՝ իշխանության կուլիսներում քննարկվում է ԱԺ-ում ՍԴ մասին նոր օրինագծի քննարկում, որը հնարավորություն կտա ձևավորել նոր Սահմանադրական դատարան և անվավեր ճանաչել նախորդ օրվա կայացրած դատավճիռը:

Որովհետև եթե ՍԴ կայացրած դատավճիռը մնա ուժի մեջ, դրանով վիճարկվում է ոչ միայն Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այլ նաև նրա դեմ հարուցված քրեական գործի օրինականությունը»: