Search
Close this search box.

Մանրամասներ՝ 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի առողջական վիճակից

 

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ  երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է  ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. «Տղայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է»,-գրել է Գեւորգ Դերձյանը: