Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես իրեն շատ եմ քննադատել, բայց այս կռվում Արսեն Թորոսյանը մաքուր է». բժիշկ Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արսեն Թորոսյանի եւ Արմեն  Տանանյանի միջեւ ծագած խնդրին եւ վերջին օրերի իրադարձություններին:

Բժիշկը հայտնում է, որ  թեպետ ինքը շատ է քննադատել Արսեն Թորոսյանին, բայց այս կռվի մեջ նախարարը մաքուր է: Տանանյանին ազատել է նախարարը, որովհետեւ ասում են՝ ներդրողներ են եղել, որոնք միլիոնավոր դոլարներ են ցանկացել ներդնել, սակայն Տանանյանը ցանկացել է 50 տոկոսը վերցնել: Նախարարն իր էջում փաստաթղթեր է հրապարակել, որոնք բացարձակ ճշմարիտ են:

«Ես չեմ ճանաչում տնօրենին, բայց մի տվյալ աչք ծակեց՝ այն, որ նա համալսարանում 6 տարի սովորելուց հետո այն ավարտել է ու 2 տարի անց կարծեմ դարձել վիրաբուժական բաժանմունքի վարիչ, սա հնարավո՞ր է»,-նշեց բժիշկը՝ հավելելով, որ կա գիտական աշխատանք՝ գրված Տանանյանի կողմից, որտեղ բացարձակ բժշկության հետ կապ չունեցող տվյալներ կան հրապարակված:

«Կարծում եմ, ճիշտ են արել, որ հեռացրել են մարդու, որը բուհն ավարտելուց հետո կարող է իրեն հռչակել բաժնի վարիչ: Եթե ինքն էդպես ուժեղ մարդ է, ու մասնագետ, կարող է շատ արագ գտնել աշխատանք, ինչու՞ է աղմուկը»,-ասաց բժիշկն ու ներկայացրեց նաեւ տվյալներ քաղցկեղի ու դրա բուժման, ուռուցքաբանության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում.